Բաժիններ՝

Թրամփը Նեթանյահուին խնդրել է սահմանափակել պաղեստինյան տարածքներում շինարարությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ սահմանափակել շինարարությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, գրում է Нaaretz պարբերականը։

Հիշեցնենք, որ Թրամփը կոչ է արել Նեթանյահուին «մի փոքր» զերծ մնալ վերաբնակեցումների շինարարությունից և հաստատել է մերձավորարևելյան հակամարտության կարգավորմամբ լրջորեն զբաղվելու մտադրությունը։

«Թրամփը պատրաստ է զարգացնել մեր կապերը բոլոր ոլորտներում։ Այնպես որ, եթե նախագահը խնդրում է ուսումնասիրել բնակավայրերում շինարարության հարցը, ապա, կարծում եմ՝ մեր ազգային շահերում փոխադարձ ընկալման կհաջողվի հասնել»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա հասկացրել է, որ այդ սահմանափակումները, եթե անգամ դրանք սահմանվեն, չեն առնչվի Արևելյան Երուսաղեմին ու չեն ազդի Արևմտյան ափի բնակավայրերում շինարարական նախագծերի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս