Հրապարակվել է ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբաշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը: Առաջին 5 մարզերից` (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր) կառավարություն ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը դրական եզրակացություն են ստացել: Արդյունքում, նախարարությունում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:
Վարչապետի մոտ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել հետևյալ ներդրումային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աղյուսակում ծրագրերը ներկայացվում են ըստ մարզերի:
Մարզ | Համայնք | Ծրագրի անվանումը
|
|
Արագածոտնի մարզ
|
Սաղմոսավան համայնք | «Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի հիմնում | |
Տեղեր համայնք | Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու հիմնում | ||
Ուջան համայնք | Չրանոցային տնտեսության հիմնում | ||
Աշտարակ համայնք | ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում | ||
Ոսկեվազ համայնք | Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում | ||
Շիրակի մարզ
|
Բանդիվան | Բանդիվան կաթ. Սպանդանոցի ստեղծում և անասնամթերքի վերամշակման գործունեության կազմակերպում | |
Ձիթհանքով | Կտավատի ձեթի արտադրություն | ||
Գյումրի | «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում»
|
||
Գյումրի | Գյումրիում գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող
զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում |
||
Մաիսյան | Գործող ձեռնարկության զարգացում «Հացատու» ՍՊԸ» | ||
Գյումրի | «Խելացի տուն համակարգի արտադրություն»
|
||
Գեղարքունիքի մարզ
|
Լճաշեն | Կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության արտադրական հզորությունների ընդլայնում: | |
Ակունք | Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ: Նախատեսվում է Վարդենիսի նախկին գարեջրի գործարանը վերափոխել պանրի գործարանի: | ||
Վարդենիս | Շինշիլաբուծական տոհմային տնտեսություն | ||
Ծովագյուղ | Հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիր: | ||
Վահան | Կաթնամթերքի արտադրության հիմնում: | ||
Վարդենիկ | Համայնքի զարգացման և առողջ ապրելակերպի այլընտրանք (Կտավատի ձեթի արտադրություն) | ||
Տավուշի մարզ
|
Բերդավան | Չրանոցային տնտեսության հիմնում Իջևանի տարածաշրջանում | |
Հաղթանակ | Բուսական յուղերի /արևածաղկի ձեթի/ արտադրություն | ||
Գանձաքար | «Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման կոոպերատիվի հիմնում | ||
Իջևան | Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր | ||
Նավուր | «Մսի առք, սպանդանոցային մորթ, նախնական սառեցում և վաճառք» | ||
Պտղավան | Նոյեմբերյանի տարածաշրջանում պտղի տնկարանի հիմնում | ||
Իջևան | Ք. Իջևանում պահածոների էկոլոգիապես մաքուր պահածոների արտադրություն | ||
Պտղավան, Հաղթանակ, Գոշ, Լճկաձոր | ՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից | ||
Սևքար | ՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում | ||
Այրում | ՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում: | ||
Կոթի | Պահածոների արտադրամասի հիմնում Natural Koti product | ||
Կողբ | Նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության հիմնում | ||
Վայոց ձորի մարզ
|
Վերնաշեն | Այծի կաթի և մսի արտադրություն | |
Գողթանիկ | Այծի կաթից պատրաստված պանիրների արտադրություն | ||
Եղեգնաձոր | Վայրեաճ կուլտուրաների, պտղատու այգիների և ջրովի վարելահողերի օրգանիկ սերտիֆիկացում, մշակույթուն և օրգանիկ պահածոների արտադրություն | ||
համայնքը հստակ չէ | Արևային ջերմատան կառուցում | ||
Գոմք | Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր |