Ինչպիսին կլինի ՀՀԿ-ի ցուցակը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան:
Օրինակ` պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված է լինելու միայն երեք նախարար` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իսկ ահա մյուս բոլոր նախարարները, նախնական տեղեկություններով, չեն լինելու այնտեղ, մինչդեռ նրանցից Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը նաեւ կուսակցության ԳՄ անդամներ են: Ավելին՝ ՀՀԿ ցուցակում չի լինի ոչ միայն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաեւ նրա թիմի անդամները, թեեւ նրանք վերջերս մեծ շուքով անդամակցեցին ՀՀԿ-ին:
ՀՀԿ ցուցակում չի լինի ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ կանանցից ցուցակում չեն լինի ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, նաեւ Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը` ՀԷԿ-երի սեփականատերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: