«Ադրբեջանը նամակներ է ուղարկում իրենց սև ցուցակում հայտնված մարդկանց և ապագա ԼՂՀ այցելուներին, փորձում է վախեցնել». փորձագետ

«Ես համոզված եմ, որ սա ավելի շատ PR է Ղարաբաղին, քան նրա դեմ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման մասին։ Կ. Քոչարյանը չի կարծում, որ այդ միջադեպը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղ այցելողների թվի կրճատմանը։

Տեղեկատվության և անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ գնացողը գնում է, վախեցողը մնում է. «Այսինքն՝ դեռևս այդպես չի եղել, որ մարդը վախենա, ու իրեն համոզեն, որ ինքը գնա։

Բավականին շատ մարդիկ վերջին մի ամսվա ընթացքում ցանկություն են հայտնել հայտնվել ԼՂՀ-ում, ուղղակի իրենց հետաքրքիր է՝ այդ ի՞նչ տեղ է, որ մարդիկ դրա համար կարող են տուժել կամ բանտում հայտնվել։ Նույնիսկ հիմա Ադրբեջանը նամակներ է ուղարկում իրենց սև ցուցակում հայտնված մարդկանց և բոլոր ապագա հնարավոր այցելուներին, փորձում է վախեցնել, բայց որևէ արդյունքի չի հասել, որովհետև բոլորը մերժել են և ասել, որ իրենց պլանավորած այցերն Արցախ կկատարեն, իսկ սև ցուցակում գտնվող մարդիկ ասել են, որ՝ մենք ցանկություն ունենք ևս մի քանի անգամ այցելել Արցախ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս