Բաժիններ՝

Ով է զբաղեցնելու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը. պարզաբանում

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում:

«ՀՀ մշակույթի նախարարությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփելուց և ըստ այդմ՝ նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը»,-ասված է պարզաբանման մեջ:

Թատրոնի տնօրենի պաշտոնում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման տեղեկությունների մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը նշել է, որ տնօրենի մրցույթը դեռևս հայտարարված չէ, ուստի անիմաստ է հերքել կամ հաստատել շրջանառվող ցանկացած անվան շուրջ տեղեկությունը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ մշակույթի նախարարություն նախարարի խորհրդական աշխատելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս