Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ քամու պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ քամու պատճառով դժվարանցանելի է:

Երևան-Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության   մյուս ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս