«Ե՛վ Վարդան Օսկանյանը, և՛ Սեյրան Օհանյանը խոցելի են»

Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նախկինում իշխանության շարքերը համալրած քաղաքական գործիչներին, ովքեր գալիք ընտրություններում հանդես են գալու ընդդիմադիր դաշտում, դժվար է լինելու աշխատել տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի կողքին:

«Դա նորություն չէ հետխորհրդային դաշտում.  բազմաթիվ նման փորձեր եղել են: Հիշենք հարեւան Վրաստանի  օրինակը, որտեղ Նինո Բուրջանաձեն, ով ընդհուպ նախագահի պաշտոնակատար էր, բազմաթիվ անգամներ թե Սաակաշվիլիի, թե նոր իշխանությունների ժամանակ փորձում էր վերադառնալ, բայց լուրջ հաջողության չհասավ, եւ դա հասկանալի է:

Հաշվի առնելով բոլոր մասնագիտական եւ անձնական ունակությունները՝ կարծում եմ՝  եւ Վարդան Օսկանյանը, եւ Սեյրան Օհանյանը խոցելի են՝ պարզապես ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունների այդ բացասական պատկերացումների հետ են կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացին՝ քաղաքագետը նշեց, որ  նոր համակարգը կարող է դրական հնարավորություններ ստեղծել, եթե քաղաքական զարգացումները եւս դրական լինեն:

Կարդացեք նաև

«Դա կարող է նպաստել  կուսակցական շինարարության գործընթացին: Իհարկե, այս անգամ ընտրությունները առանձնահատուկ են, բայց քաղաքական ուժերն էլ լավ գիտակցում են, որ ընտրական համակարգը չի տալիս լիակատար ազատություն, որ առանձին քաղաքական գործիչներ գործեն ու գան իշխանության: Կարելի է այս համակարգը դիտարկել այն տեսանկյունից, որ այն կարող է նպաստել կուսակցաստեղծման գործընթացին: Իսկ կհաջողվի դա, թե չէ, արդեն  այլ հարց է»,-ընդգծեց  Սերգեյ Մինասյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս