Վրացի գործարարը ստացել է Հայաստանում McDonald’s բացելու լիցենզիա
Վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald’s ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա, հայտնում է «Կոմերսանտ Գրուզիան»՝ վկայակոչելով գործարարի հայտարարությանը։
Չկոնիայի խոսքով՝ փետրվարի 7-ին McDonald’s Georgia-ի պատվիրակությունը, որը հանդիսանում է ամերիկյան McDonald’s ցանցի գործընկերը, այց կկատարի Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն իրավական հարցեր։
Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ.։
Օբյեկտի շինարարությունը 2.5-3 մլն եվրո է։ Թեմուր Չկոնիան իր առաջին McDonald’s-ը բացել է Թբիլիսիում 90-ական թվականներին։