«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը». Արտակ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ խնդրել էր պարզաբանում ներկայացնել մի հարցի առնչությամբ։
«Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ Դուք գրանցված եք։ Խնդրում եմ՝ պարզաբանել»,- հայտարարել էր Ն. Փաշինյանը։
Ի պատասխան՝ Ա. Սարգսյանը ելույթի հնարավորություն խնդրեց ու հայտարարեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։