ԵՄ-ն ֆինանսական օգնություն կհատկացնի Թուրքիային փախստականներին օգնելու նպատակով
ԵՄ-ն Թուրքիային դրամական միջոցներ կհատկացնի միգրացիոն համաձայնագրի շրջանակում՝ կոնկրետ նախագծերի համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում։
«ԵՄ-ն մոտ ժամանակներս պետք է ֆինանսական աջակցություն հատկացնի Թուրքիային միգրացիոն համաձայնագրով։ Գումարները պետք է ուղղվեն փախստականների համար կոնկրետ նախագծերին»,- հայտարարել է Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ։
ԵՄ անդամ երկրների ղեկավարնորն ու Թուրքիան անցած տարվա մարտին համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլանը։