Բաժիններ՝

Լուկաշենկոն պատրաստվում է դուրս գալ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից

Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում Բելառուսի Հանրապետության՝ «եղբայրական Ուկրաինայի» նմանությամբ անկախ պետություն լինելու ցանկությանը։

Դրա հետ կապված, ինչպես նշել է REGNUM-ի աղբյուրը, Մոսկվայում չեն հնչի աղմկոտ հայտարարություններ Մինսկի նախապատրաստությունների վերաբերյալ, որը պատրաստվում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ՀԱՊԿ-ից և հնարավոր է՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական հանրապետությունից։

Դրա հետ միասին, Մինսկում բոլոր պատասխանատու անձինք պետք է հասկանան, որ չի կարող լինել անկախություն՝ միայն բառերով։

Եթե Բելառուսի ղեկավարությունը որոշել է ընթանալ նման ուղով՝ «տնտեսական պատերազմի» ճանապարհին կանգնելու եղանակով, ապա Բելառուսի զարգացման տվյալ ռազմավարությունը ոչ մի հարց չպետք է հարուցի, գրում է REGNUM-ը։
Հարցն այն է, թե որքանով երկրի ղեկավարության տվյալ քաղաքական գիծը պետք է բխի ժողովրդի շահերից։

REGNUM-ի աղբյուրի խոսքով՝ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում բելառուս ժողովուրդը համարվելու է եղբայրական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս