Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են համագործակցության առաջնային ուղղությունները
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է Վրաստանում Ադրբեջանի նոր դեսպան Դուրսուն Հասանովին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության առաջնային ուղղությունները, հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները ու համագործակցության խորացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։