Բաժիններ՝

Dior-ը ներկայացրել է հագուստի՝ Dior Homme նոր հավաքածուն

Dior ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է 2017 թվականի աշուն-ձմեռ տարեշրջանի հագուստի՝ Dior Homme նոր հավաքածուն: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է YouTube-ում:

Հոլովակում նկարահանել են ռեյվերների, որոնք պարում են տեխնո-երաժշտության ներքո: Նկարահանումներն անցկացվել են Փարիզում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում տղամարդկանց հավաքածուի ցուցադրությունից հետո:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս