Բաժիններ՝

Պենտագոնը պնդում է, որ Ռուսաստանը լազերային զենք է մշակում արբանյակների դեմ

Ռուսաստանը զենք է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ:

Այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարության պետ գեներալ Ջոն Հայթենը:

«Ռուաստանն ուսումնասիրում է զգալի ռազմական հնարավորությունները, ներառյալ լազերները, տիեզերքում օգտագործելու համար եւ այլ միջոցներ, որոնք կարող են սպառնալ մեր արբանյակներին»,- հայտարարել է Հայթենը:

Նման զենքի կիրառումը, նշել է նա, կարող է մեծ քանակությամբ բեկորներ առաջացնել ուղեծրում, որոնք կդժվարացնեն տիեզերական ապարատներից օգտվելու հնարավորությունը:

«Ոչ հեռու ապագայում Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն կկարողանան օգտագործել իրենց հնարավորությունները՝ ցանկացած տիեզերական ապարատի սպառնալու համար, որը մենք ունենք տիեզերքում: Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է: Միացյալ Նահանգներն այդպես էլ կվարվի, մենք կհավաստիանանք, որ բոլորը գիտեն սպառնալիքին դիմակայելու մեր պատրաստականության մասին»,- հավելել է Հայթենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս