Բաժիններ՝

Լոնդոնցի գործարարը պատրաստ է Հայաստանում ՏՀՏ-ստարտափների ոլորտում ներդրումներ կատարել

Խոշոր ներդրումային Octopus Ventures ընկերության ներկայացուցիչ միջազգային ներդրող և ձեռնարկատեր Դեբու Պուրկայաստան Լոնդոնից, ով մասնագիտացել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, պատրաստ է Հայաստանում ՏՀՏ ստարտափներ ներդնել, հաղորդում է «АРКА»-ն:

Նա նշել է, որ դեռ ծանոթանում է հայկական շուկայի հետ, սակայն արդեն կարող է արձանագրել կրթության բարձր մակարդակը, հատկապես ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, ինչը լավ հիմք է բիզնեսի համար:

«Հայաստանում արագ աճող շուկա կա, իսկ ստարտափների որակը բարձր է և դրանք կարող են միլիոնավոր ներդրումներ ներգրավել»,- ասել է Պուրկայաստան:

Խոսելով 2017 թվականին աշխարհում ՏՀՏ ոլորտի հինական միտումների մասին՝ նա նշել է ռոբոտաշինության զարգացումը և արհեստական ինտելեկտը:

2016 թվականին Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված 540 ընկերությունների շրջանառությունը կազմել է 500 մլն դոլար, իսկ միջին աճը `մոտ 20 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս