Բաժիններ՝

Էր-Ռիադը Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ունենալիս Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու և տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։

«Հուսով եմ՝ Իրանը պատասխան կտա ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռների մասին համաձայնագրի պայմանները խախտելու և տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու համար»,- հայտարարել է Ալ-Ջուբեյրը։

Նա հայտնել է նաև, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի հարցով բանակցություններին, որոնք պլանավորվում է անցկացնել Աստանայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս