«Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր կատարել ճգնաժամերի կարգավորման հարցում». Սեբաստիան Կուրց
Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱԿՀ տիրույթում ճգնաժամերի լուծման հարցում, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։
«Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ նրանում, որ նպաստի առկա ճգնաժամերի խաղաղ լուծման շուրջ կառուցողական երկխոսությանը»,- ասել է նա Sputnik գործակալությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ այսօր Սեբաստիան Կուրցը Մոսկվայում բանակցություններ է անցկացնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պլանավորվում է քննարկել Սիրիայում իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորումը։