Բաժիններ՝

Ծիծաղ, սուրճ, նուշ… բառ-թեստը կպատմի ձեր ենթագիտակցության գաղտնիքների մասին

Մարդիկ երբեմն չեն կարողանում իրենց քննադատաբար մոտենալ։ Եթե ցանկանում եք նոր բան իմանալ ձեր մասին, կարող եք փորձել այս պարզ թեստը, որը կօգնի հասկանալ ենթագիտակցության գաղտնիքները և այլ տեսանկյունից նայել ձեր բնավորությանը։ Ինչ բառ եք տեսնում առաջինը։

• Նուշ։ Չափազանց բարձր ինքնագնահատական ունեք, դժվարությամբ եք շփվում մարդկանց հետ։ Անկեղծորեն խոստովանեք՝ այնքան էլ չեք ցանկանում խառնվել կոլեկտիվին։ Միևնույն ժամանակ վիրավորվում եք, երբ ձեզ չեն հրավիրում միջոցառումների և ուշադրություն չեն դարձնում։ Շրջապատին ցույց չեք տալիս վիրավորանքը և փակվում եք ինքներդ ձեզ մեջ՝ հերթական անգամ վիրավորված չլինելու համար։

• Սեր։ Խղճում եք բոլորին և ամեն ինչ։ Բարձր ինքնագնահատական ունեք, պաշտում եք խնդիրներ լուծել, թե ձերը, թե ուրիշներինը։ Ձեզ մոտ հաճախ են խնդիրներ առաջանում զգացմունքներն արտահայտելու հետ կապված։ Ձեզ վրա պատասխանատվություն վերցնելով՝ հաճախ վախենում եք, որ չեք կարողանա գլուխ հանել։ Շրջապատը չի տեսնում դա, ինքներդ էլ չեք գիտակցում դա, բայց ձեր մեջ մեծ վախ է ապրում։ Հաճախ ենթագիտակցությունը դա ձեզ հուշում է երազների օգնությամբ, որտեղ դուք վազում եք ինչ-որ բանի ետևից և չեք կարողանում բռնել։

• Թեյ։ Առաջին հայացքից լուռ և փակ մարդ եք։ Բայց երբ բացվում եք, մարդիկ զարմանում են, որ կարող եք ինչ-որ չափով անպատկառ լինել։ Մյուս կողմից ձեզ հետ շատ հեշտ է։ Ուժեղ եք։ Հաճախ այս խմբին են պատկանում հանճարեղ մարդիկ։ Նույնիսկ ամենաբարդ պահերին գտնում եք ճիշտ որոշումը։ Նույնիսկ, երբ լռում եք, մարդիկ զգում են ձեր ներկայությունն ու ուժը։ Լավ դաստիարակություն ունեք, և երբեք մյուսներին ցավ չեք պատճառի։

• Ժպիտ։ Միշտ լարված եք, քանի որ կարծում եք, որ այնքան լավ մարդ չեք, ինչպիսին ձեզ համարում է շրջապատը։ Համոզված եք, որ պետք է գոհացնել բոլորին։ Ցանկանում եք դուր գալ բոլորին։

• Կատու։ Ենթագիտակցաբար ուշադրության և վստահության կարիք ունեք այն բոլոր անձանց կողմից, ովքեր շրջապատում են ձեզ։ Նույնիսկ, եթե արտաքինից չի երևում, բարձր ինքնագնահատական ունեք և հպարտանում եք ինքներդ ձեզնով։ Երբեմն չափազանց շատ։ Ձեզ համար կարևոր է չփչացնել հեղինակությունը։ Ենթագիտակցորեն ցանկանում եք առանձնանալ ամբոխից։

• Սուրճ։ Միշտ փորձում ձեզ ինչ-որ շրջանակների մեջ պահել, ինչի հետևանքով մշտական լարվածություն եք զգում։ Ժամանակ առ ժամանակ մեծ ցանկություն եք ունենում դուրս թափել ողջ լարվածությունը և սկսում եք միջոցներ փնտրել դա անելու համար։ Երբեմն զայրույթը թափում եք մյուսների վրա։ Հարկավոր է գտնել ավելի հանգիստ մեթոդներ՝ այդ լարվածությունից ազատվելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս