Բաժիններ՝

Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeing­ի կործանվելու հետեւանքով

Առնվազն 32 մարդ է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հունվարի 16­-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից»,­ ճշտել են նախարարությունում:

Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող է հասնել 40­ի:

Boeing­ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ էր իրականացնում Ստամբուլ, վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-­ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30­ին) թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ:

«Անադոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի Է ենթարկվել MyCargo Airlines թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի է նաեւ որպես ACT Airlines:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս