Բաժիններ՝

Եվրոպայում սառնամանիքին զոհ է դարձել ավելի քան 70 մարդ

Վերջին 10 տարում օդի ամենացածր ջերմաստիճանն ու ձյան առատ տեղումները Բալկաններում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայում հանգեցրել են տասնյակ մարդկանց ցրտահարության և մահվան դեպքերի։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ մահացել է 73 մարդ։ Այս ձմռանը տարածաշրջանում դիտվել է 1963-ից ի վեր ամենացուրտ սառնամանիքը։
Միայն այս շաբաթ Բալկաններում ցրտահարվել է 15 մարդ, որոնց մեծ մասը՝ տարեցներ և անօթևաններ։

Մարդասիրական գործակալություններին անհանգստացնում է, որ ավելի քան 15.5 ներգաղթյալ ու ապաստան հայցողներ, որոնք տեղակայված են հունական կղզիներում ու ճամբարներում, չունեն համապատասխան ենթակառուցվածքներ։

Նման իրավիճակ է նաև Սերբիայում, որտեղ գտնվում է ավելի քան 7.5 հազար ներգաղթյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս