Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակի անունը

Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը կազմել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթուղթը, որտեղ տեղեկություններ է պարունակվում իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ներկայումս 52-ամյա Սթիլը Orbis Business Intelligence մասնավոր ընկերության տնօրեններից է։ Տվյալ ընկերությունը զբաղվում է անվտանգության ապահովմամբ և տարբեր հետազոտությունների իրականացմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր 35-էջանոց թղթածրար, որտեղ խոսվում է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամների և ռուսական հատուկ ծառայությունների անդամների միջև շփումների, ինչպես նաև ՌԴ-ի՝ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին։

Անձամբ Թրամփը զեկույցն անվանել էր «կեղծ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս