Բաժիններ՝

Prada-ն մոդելներին թողել է ամայի լողափին

Prada իտալական նորաձևության տունը ներկայացրել է տեսանյութ, որը նվիրված է հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուի թողարկմանը։

Հոլովակը հրապարակվել է YouTube-ում: Կարճամետրաժ ֆիլմի գործողությունը ծավալվում է մի քանի վայրում՝ բարձրահարկ շենքի տանիքին, գրասենյակում և ամայի լողափում: Գլխավոր գաղափարն ստեղծագործական սահմանափակումներից ազատվելն է:

Prada-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտանում է նորաձև հագուստի, կոշիկի և աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն հիմնադրվել է Միլանում 1913 թվականին: 2015 թվականի հունվարի տվյալներով՝ Prada-ն ունի 594 խանութ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս