Ինչո՞ւ է այդքան կարևոր և անհրաժեշտ ներումը

Հոգեբանական սթրեսը հոգևոր տառապանքներ է առաջացնում ոչ թե այն մարդու մոտ, ով ձեզ վիրավորել է, այլ հենց ձեզ  մոտ: Հաճախ վիրավորանքն այնքան մեծ է լինում, որ ներելու մասին մտածելն անգամ անիմաստ է: Սակայն պետք է նախևառաջ մտածել, որ ներումն անհրաժեշտ է ոչ թե ձեզ վիրավորողին, այլ՝ հենց ձեզ:

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ներումը

Մարդուն ներելու համար անհրաժեշտ է բաց թողնել կուտակված չարությունն ու բացասական մտքերը: Սա կարելի է անել՝ նույնիսկ առանց խոսքերի: Ներումն ուղեղի վիճակն է, որը կարող է ձեզ ընկղմել խորը դեպրեսիայի մեջ:

Ինչպես արդեն նշեցինք՝ ներումը, նախևառաջ, անհրաժեշտ է ձեզ:

Կարդացեք նաև

Իսկ ինչո՞ւ է ներումն այդքան անհրաժեշտ՝ մասնավորապես՝ առողջությանը:

2. Ներումն իջեցնում է սթրեսի մակարդակը

Հետազոտությունները ցույց են տվել, որ ներման առավելություններից մեկը  կորտիզոլի մակարդակի իջեցումն է: Եթե չեք կարողանում ներել ինչ-որ մեկին, ապա հոգեբանական սթրեսի մեջ եք գցում ձեզ, ինչն էլ բացասաբար է ազդում առողջության վրա:

3. Սիրտն առողջ է պահում

Ներումն ուղղակիորեն դրական է ազդում սրտի վրա: Վիրավորանքից կառչող մարդիկ, որպես կանոն, ավելի շատ են հակված սրտի հիվանդություններին, քան նրանք, ովքեր ներել գիտեն:

4. Նվազեցնում է ցավը

Սրտանց ներելով՝ նվազեցնում ենք հուզական և ֆիզիկական ցավը: Մեջքի ցավով տառապող 61 հիվանդները, որոնք իսկապես ներել էին իրենց վիրավորողներին, պնդում են, որ մեջքի ցավերը հանգստացել են: Գիտնականները պարզել են, որ անմիջական կապ կա քրոնիկ ցավերի և ներման միջև:

5. Արյան ճնշումը

Մոռանալով վիրավորանքը՝ մարդը կարող է իջեցնել արյան ճնշումը:

6. Երկարացնում է կյանքը

Վիրավորանքները կարող են կրճատել ձեր կյանքի տևողությունը: Բոլոր նրանք, ովքեր ներել գիտեն, երկար են ապրում:

Իրական ներում. հեշտ է ասել, սակայն դժվար է իրագործել՝ հատկապես, երբ ինչ-որ մեկը ոտնահարել է ձեր արժեքներն ու գաղափարները: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ վիրավորանք պահելով և ոչինչ չանելով՝ վնասում եք ինքներդ ձեզ: Մոռացեք վիրավորանքն ու կնկատեք, թե որքան ազատ և լավ եք ձեզ զգում: Մտածեք ձեր առողջության, սրտի և երջանկության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս