ԶԼՄ-ները մոդելավորել են Տու-154-ի կործանումը
ՌԴ պաշտպանության նախարարութծյան՝ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի ձայնագրիչի տվյալների վերծանումը թույլ է տվել վերստեղծել ավիաաղետի պատկերը: Այս մասին հայտնել է Life-ը:
Գրաֆիկական մանրակերտի վրա երեւում է, որ օդ բարձրանալիս հանրանավի պոչամասը կտրուկ ցած Է իջել: Ընդ որում օդանավը թեքվել է դեպի ձախ, ինչից հետո խորտակվել է ծովում:
Դեկտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ փորձագետները վերծանել են Տու-154-ի խոսքային ձայնագրիչը: Օդաչուների խոսակցությունն ընդհատվում է փականների վերաբերյալ բացականչությամբ: Դրանից հետո հնչում են. «Հրամանատար, ընկնում ենք» խոսքերը:
Ավիաաղետի վայրում գործող օպերատիվ շտաբի աղբյուրի խոսքով՝ «օդանավում խախտվել է փականների փոխհամաձայնեցված աշխատանքը, ինչի հետեւանքով ինքնաթիռը կորցրել է ամբարձիչ ուժը, արագությունը բավականաչափ մեծ չի եղել բարձրությունն ավելացնելու համար, եւ ինքնաթիռն ընկել է»: