Համացանցում է հայտնվել «Տու-154»-ի հնարավոր պայթյունի տեսանյութը
Համացանցում է հայտնվել Սոչիից ոչ հեռու՝ Ադլերի լողափում տեղադրված վեբ-տեսախցիկով արված տեսանյութը։ Տեսանյութում երևում է երկնքում լույսի բռնկում այն նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սիրիա ուղևորվող ռուսական «Տու-154» ինքնաթիռի աղետը։
Եթե տեսանյութը իրական է, ապա դա կարող է նշանակել, որ աղետը տեղի է ունեցել ինքնաթիռում պայթյունի հետևանքով։ Այդ վարկածը Ռուսաստանում անմիջապես բացառել էին։
Բռնկումը երևում է տեսանյութի ձախ կողմում՝ 4-6-րդ վայրկյանին։