Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդևին ՝ Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Ադլերից Լաթակիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Խորը ցավով տեղեկացանք Սև ծովի վրա «Տու-154» ինքնաթիռի կործանման մասին, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց:

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- նշված է հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս