Բաժիններ՝

«ԽՍՀՄ փլուզումը մեծ դրամա էր». Գորբաչովը՝ Միության փլուզման պատճառների մասին

ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Խորհրդային Միության փլուզման պատճառներին և նշել, թե ինքը որպես «ողբերգական իրադարձություն» է ընկալել ԽՍՀՄ-ի փլուզումը։

«25 տարի առաջ ես հայտարարեցի ԽՍՀՄ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Միությունը պահպանել չհաջողվեց։ Այն թուլացավ ու դադարեց գոյություն ունենալ ռեակցիոն-պուտիչստների և արմատական ազգայնական ուժերի հարվածների հետևանքով։ Ներկայումս, այդ թվում՝ վերջին օրերին, այդ առնչությամբ բազմաթիվ սպեկուլյացիաներ ու հորինվածքներ են շրջանառվում։ Սակայն ես վստահ եմ, որ մարդկանց մեծ մասն անկեղծորեն ուզում է հասկանալ, թե ինչ այն ժամանակ տեղի ունեցավ, հասկանալ պատճառները, գտնել պատասխանները, որոնք վերաբերում են ոչ միայն անցյալին, այլև ներկային ու ապագային»,- գրել է Գորբաչովը։

Նրա խոսքով՝ Վերակառուցման ժամանակ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրները սկսեցին պահանջել իրական ինքնիշխանություն։

«Միությունը բարեփոխելը, նորացնելն անհրաժեշտ էր և հնարավոր էր։ Ուշացումով, սակայն մենք գնացինք հենց այդ ճանապարհով։ Եթե այդ գործընթացի բոլոր մասնակիցները ցուցաբերեին պատասխանատվություն, ապա ես վստահ եմ, որ դա արդյունք կտար։ Մենք ունեինք ուժեղ, իսկապես ինքնիշխան հանրապետություններ, արդյունավետ կենտրոն, որը գործում էր նրանց ընդհանուր շահերի շրջանակում։

Սակայն այդ խնդիրը լուծել մենք չկարողացանք։ Ես չեմ գցում վրայիցս պատասխանատվության բեռը, սակայն իմ խիղճը մաքուր է»,- գրել է Գորբաչովը։
Նրա խոսքով՝ եթե չլիներ Ռուսաստանի կառավարության ապակառուցողական դիրքորոշումը 1990թ., ապա մյուս հանրապետությունների «անջատողականները երբեք ուժ չէին ունենա փլուզելու Միությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս