 
                        Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին
 
                                    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին: Ինչպես փոխանցում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահին զեկուցվել է, տեղեկատվությունը ճշտվում է: Պուտինը տեղի ունեցածի առնչությամբ մտադիր է լսել արտգործնախարարին և հատուկ ծառայությունների ղեկավարներին»,- ասել է Պեսկովը:
Անկարայում զինված անձը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա:
Դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        