Սոխով թեյ՝ աղիքային խանգարումների դեմ
Takprosto կայքը ներկայացնում է մի ծերունու պատմություն, ով կարողանում էր բուժել աղիքային հիվանդությունները: Դեռ նախորդ դարի 20-ական թվականներին Տվեր նահանգում մի ծերունի էր ապրում, որի մասին խոսակցությունները տարածվել էին ամբողջ նահանգով մեկ: Բնակիչների խոսքերով՝ այս մարդը յուրահատուկ բուժում էր նշանակում բոլոր նրանց, ովքեր փորի շրջանում ցավեր էին ունենում:
Չնայած ծերունին մեկ դար առաջ է մահացել՝ այնուամենայնիվ, իր հայտնի բաղադրատոմսն օգտագործվում է նույնիսկ մեր օրերում: Այսպիսով, ի՞նչ է անհրաժեշտ այս բուժարար մեթոդի համար.
• 1 սոխ
• 200 գրամ թեյ
Պատրաստման եղանակը: Սոխը մաքրեք, վրան խաչաձև կտրվածք արեք և տեղադրեք սոխը եռացրած տաք թեյի մեջ, թողեք մնա 5-10 րոպե: Ամեն անգամ, երբ աղիներում անհարմարություն եք զգում, խմեք խառուրդը:
Իսկապես, աղիքային անհարմարությունը կարող է ի հայտ գալ յուրաքանչյուր պահի, այս դեղամիջոցը կօգնի ազատվել փորի հատվածում ցավերից, աղիների խանգարումներից, կկարգավորի նաև աղիների աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը