Բաժիններ՝

Մաքրեք երիկամային քարերը՝ կոճապղպեղի թեյի միջոցով

Կոճապղպեղը համարվում է 21-րդ դարի ամենահզոր բանջարեղեններից մեկը: Այս համեմունքն օգնում է իմունիտետին, լավացնում է մարսողությունը, նվազեցնում է բորբոքումները և մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում: Այս եթերային յուղերը յուրահատուկ համ և բույր են հաղորդում այս արմատին: Դրանք նաև ունեն հակաբակտերիալ, հակամանրէային և հակավիրուսային հատկանիշներ, որոնք նվազեցնում են ցավն ու բուժում են ասթման և մի շարք այլ սրտանոթային հիվանդություններ:

Կոճապղպեղի թեյի օգտակար հատկանիշները

Այս թեյը բուժում է վիրուսները, որոնք մրսածություն, հարբուխ և հերպես են առաջացնում:
Այն հանում է մարմնի ցավը: Այս արմատից պատրաստված թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են իմունային համակարգը և պաշտպանում են տարատեսակ ինֆեկցիաներից:

Թեյը լավացնում է արյան շրջանառությունն ու վիտամինների, հանքանյութերի և թթվածնի յուրացման պրոցեսը:  Այս թեյը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը:

Կոճապղպեղի թեյի բաղադրատոմս

• 1 բաժակ ջուր
• Կոկոսի կաթ
• Մեղր
• ¼ թ/գ կոճապղպեղ
• ¼ թ/գ քրքում

Այս թեյը բավական հեշտ է պատրաստել: Եռացրեք ջուրը և ավելացրեք կոճապղպեղն ու քրքումը: Թողեք մի փոքր եռա միջին կրակի վրա 7-10 րոպե, ապա ավելացրեք կաթը: Խառնուրդը հանեք կրակից և լցրեք բաժակի մեջ: Մեղրն ավելացրեք սառը ըմպելիքին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս