Երկու դրդապատճառ

«Պուշկովի հայտարարությունը երկու դրդապատճառ ունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությանը, թե  հայ-ռուսական զորախմբի ստեղծումը խելամիտ քայլ է,  հաշվի առնելով Հայաստանի սահմանակցումը մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

Ըստ Մինասյանի՝  այս հայտարարությամբ ռուսները փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանը, ինչպես նաև  Հայաստանը, դեմ է Թուրքիայի  հակասական  քաղաքականությանը  Սիրիայում։ Երկրորդ դրդապատճառը, ֆրանսաբնակ վերլուծաբանի խոսքով, կապված է ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների հետ։ ««Ռուսաստանն այդպես էլ  չընդունեց Հայաստան- ՆԱՏՕ  հարաբերությունները։ Նման հայտարարությամբ ռուսները փորձում են դժվար վիճակի մեջ գցել Հայաստանին ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների հարցում, քանի որ չեն ընդունում այդ հարաբերությունների զարգացումը, ուստի փորձում են անվստահություն ստեղծել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում»,- ասել է Մինասյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս