Հայտնի է բանանի երկրորդ խոշոր ներկրողը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, կարծես պատճառ է դարձել, որ հայաստանյան մեկ այլ ընկերություն, բանան ներկրի Հայաստան:
Բանանի ներկրումը Հայաստան իրադարձային է համարվում, քանի որ այս շուկայում երկար տարիներ մենաշնորհային դիրք է ունեցել «Քեթրին գրուպ» ընկերությունը: Վերջերս լրագրողները փորձում էին պարզել, թե ով է այն համարձակ երկրորդ ներկրողը, որի մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը:
«Փաստի» տեղեկություններով` շուկայում հայտնված բանանի նոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է, ով իր առեւտրային ցանցերում սկսել է վաճառել հենց իր ներմուծած բանանը: Իհարկե, կան արդեն նաեւ երկրորդ եւ երրորդ ներկրողները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: