Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/2016061417322346545_640x420.jpg)
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
«Մենք չենք ընդունելու հակառուսական սանկցիաներ, մենք ՆԱՏՕ չեն մտնելու»,- հայտարարել է նա:
Դաչիչը նաև նշել է, որ Ռուսաստանը երբևէ ճնշում չի գործադրել Սերբիայի վրա: Լավրովն այցի ընթացքում նաև հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ, ով ընդգծել է, որ Սերբիան երբևէ չի հայտնի այն երկրների ճամբարում, ովքեր ատում են Ռուսաստանին: «Մինչ այժմ վարած իր քաղաքականությամբ Ռուսաստանը Սերբիայի համար մեծ հենարան է եղել»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:
Լավրովը Սերբիայի մայրաքաղաք է այցելել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների նիստին: