«Օյակոդոն». հավով և բրնձով ճապոնական ձվածեղ
«Օյակոդոնը» ճապոնական ավանդական «Դոնբուրի» ուտեստի տարատեսակներից է, որն իրենից ներկայացնում է բրնձով լի կլոր բաժակ՝ լրացրած տարբեր բաղադրիչներով՝ մի կտոր խոզի մսից մինչև ձուկ: Եթե հավատանք աղբյուրներին, «Օյակոդոնն» առաջացել է 1900-ականներին: Ուտեստի անվանումը բառացիորեն նշանակում է «մայր և երեխա»:
Բաղադրիչներ
1. Սոխ – 1 գլուխ
2. Հավի փափկամիս – 300 գ
3. Բրինձ – 1/2 բաժակ
4. Ձու – 3 հատ
5. Սոյայի սոուս – 6 ճ/գ
6. Շաքարավազ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը.
1. Սոխը կտրատել բարակ կիսաօղակների: Միջին կրակի վրա տաքացնել թավան և մեջը լցնել 6 ճ/գ սոյայի սոուս:
2. Հենց սոյայի սոուսը սկսի եռալ, լցնել սոխը և վրան շաքարավազ ավելացնել: Տապակել՝ պարբերաբար խառնելով 2-3 րոպե:
3. Այդ ընթացքում հավի փափկամիսը կտրատել փոքր կտորների:
4. Հավի կտորները լցնել սոյայի սոուսի մեջ: Երբ միսը կսպիտակի մի կողմից, շրջել և եփել ևս մի քանի րոպե:
5. Առանձին թասի մեջ լավ հարել ձվերը: Աղ ավելացնել պետք չէ, քանի որ սոյայի սոուսը բավականաչափ աղի է:
6. Հարած ձուն լցնել թավայի մեջ, որպեսզի հավասարաչափ ծածկի հավի միսը: Թավան ծածկել կափարիչով և պատրաստել ձվածեղը 3-4 րոպե:
7. Կանաչ սոխը մանրացնել: Ափսեի մեջ լցնել տաք բրինձը՝ եփված գոլորշու վրա:
8. Բրնձի վրա դնել ձվածեղը: «Օյակոդոնի» վրա մանրացված կանաչ սոխ լցնել: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը