Բաժիններ՝

Բրիտանացի զույգը հազարավոր դոլարներ է ծախսել Ծննդյան տոների առթիվ տունը զարդարելու համար

Նյուփորթ քաղաքից (Ուելս) զույգը մի քանի հազար դոլար է ծախսել գալիք Սուրբծննդյան տոների առթիվ իրենց տունը զարդարելու վրա: Այդ մասին գրել է The Sun-ը:

Շեյլա Գիլը և Ջոն Ռեյնոլդսը իրենց տունը պատել են տարատեսակ լամպերով ու ֆիգուրներներով: Նրանք ցանկացողներին թույլ են տալիս երկու ֆունտ ստեռլինգի (շուրջ 2,5 դոլար) դիմաց այցելել իրենց բնակարան: Ստացված եկամուտը զույգը կփոխանցի բարեգործական կազմակերպություններին:

Նշվում է, որ 2015 թվականին Ուելսի այդ բնակիչներն իրենց ատրակցիոնում արդեն վաստակել են 17,5 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 22 հազար դոլար): Ստույգ գումարը, որը նրանք ծախսել են զարդարանքների վրա, հայտնի չէ: Նրանց տան դեկորացիան լավագույններից մեկն են ճանաչել Եվրոպայում:

«Անցյալ տարի մարդիկ մեր տունը տեսնելու էին գալիս ամբողջ երկրից, այդ թվում՝ Մանչեսթրից ու Լոնդոնից»,-հիշել է Ջոն Ռեյնոլդսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս