«Բարդ աշխատանք է». Կրեմլը՝ «Ծովակալ Կուզնեցովի» կործանիչի խորտակման մասին
Կրեմլը, անդրադառնալով «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս խորտակված արդեն երկրորդ »Սու-33» կործանիչին, դա բացատրել է «շատ բարդ աշխատանքով»։
«Դա շատ լարված, բարդ աշխատանք է։ Եվ հերոսական աշխատանք։ Հենց այդպես էլ պետք է գնահատել … Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ օդաչուն ողջ է մնացել»,- Дождь-ը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
Ավելի վաղ The Aviationist-ը գրել էր, թե ռուսական կործանիչը խորտակվել է Միջերկրական ծովում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս։
Ինքնաթիռը չի հասցրել արգելակել հածանավի տախտակամածին և ընկել է ծովը։
Օդաչուն հասցրել է կատապուլտի դիմել և փրկվել փրկարարական թիմի կողմից։
Ռուսական «ՄիԳ-29Կ»-ն Միջերկրական ծովում կործանվել էր նոյեմբերի 14-ին։