Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը Հալեպի արևելքում ևս 2 շրջան է կորցրել․ Reuters

Սիրիայի զինված ընդդիմությունը ընդունել է Շաար և Կարմ-էլ-Ջեբել շրջանների կորուստը Հալեպ քաղաքում։ Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է իսլամիստների «Ջաբհաթ աշ-Շամիյա» կոալիցիայի ներկայացուցիչը։

«Կարելի է համարել, որ մենք կորցրել ենք Շաար և Կարմ-էլ-Ջեբել շրջանները»,- ասել է գործակալությանը խմբավորման ներկայացուցիչը։

Արևելյան Հալեպը գտնվում է տարբեր զինված խմբավորումների, այդ թվում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս