«Բյուջեի նախագիծը մեծ փոփոխությունների չի ենթարկվի». Վարդան Արամյան
ՀՀ կառավարությունը ներկայումս ամփոփում է հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ պատգամավորներից ստացված առաջարկությունները: ԱԺ-ն ֆինանսական գլխավոր փաստաթուղթը պետք է հաստատի հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի ընթացքում: Ինչպես 168.am-ին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, առաջարկների քանակով այս տարին համեմատելի է նախորդ տարվա հետ:
Ամեն դեպքում, ըստ նրա, բյուջեի նախագիծը շատ մեծ փոփոխությունների չի ենթարկվի. «Եթե ավելացնում ենք ծախսերը, դրան համապատասխան պետք է ավելացնենք ֆինանսավորման աղբյուրները: Մենք պակասուրդի մասով սահմանափակվածություն ունենք, դա պետական պարտքի մասին օրենքի հիմքով է, իսկ եկամուտների մասով, եթե տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս, դա կարող է խնդրահարույց լինել, որովհետև դա նշանակում է՝ չարդարացված բեռ դնել տնտեսվարողների վրա, իսկ տնտեսական աճը տնտեսվարողներն են ստեղծում»: