Բաժիններ՝

Nikola Motor ամերիկյան ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ջրածնային բեռնատարը

Nikola Motor Company ամերիկյան ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին էլեկտրաբեռնատարը, որը լիցքավորման համար օգտագործում է ջրածնային վառելիք: Այդ մասին հաղորդվում է արտադրողի կայքում:

Մոդելը ստացել է Nikola One անվանումը: Այն ամբողջովին էլեկտրական բեռնատար է, որն աշխատում է լիթիումաիոնային մարտկոցներով: Շարժման ընթացքում դրանք լիցքավորվում են ջրածնային վառելիքային տարրերից:

Nikola One-ն նախատեսված է հեռավոր ուղեւորությունների համար: Ընթացքի պաշարը կազմում է 1287-ից մինչեւ 1931 կիլոմետր, իսկ հզորությունը՝ 1000 ձիաուժ: Բեռնատարն ունի վեց անիվ, իսկ նրա քաշը՝ կախված կոմպլեկտացիայից, 8.2-ից մինչեւ 9.5 տոննա է: Ինչպես հայտարարել է արտադրողը, առաջին բեռնատարները փոխակրիչից կիջնեն 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

9ea395fa1c142c53ae8cdab1076ad3c52c3c9d896e6e840e10pimgpsh_fullsize_distr 626d144955eb86a02f0e609c6beda7accf599b371daa949dd3pimgpsh_fullsize_distr 903836a54fe3a4418a36d33b9bb55e2c2aca9c86d3b54da426pimgpsh_fullsize_distr f7362879e979ba3baa8eea2e5c1463c5d81b79186dd398c54apimgpsh_fullsize_distr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս