Բաժիններ՝

Ռուսաստանում կտրուկ ավելացել է Արևմուտքի հետ մերձեցման կողմնակիցների թիվը. «Լևադա-կենտրոն»

Ռուսաստանցիների մեծ մասը հանդես է գալիս Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։

Սոցիոլոգների տվյալներով՝ Արևմուտքի հետ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերի ընդլայնման օգտին է հանդես գալիս հարցվածների 71%-ը։
Այդ ցուցանիշը զգալիորեն ավելացել է 2015թ. հուլիսի համեմատ, երբ նման կարծիք ուներ հարցվածների 50%-ը։

37%-ից (2015թ. հուլիս) մինչև 17% (2016թ. նոյեմբեր) նվազել է նրանց թիվը, ովքեր անհրաժեշտ են համարում Արևմուտքից հեռու մնալը։

Հարցախույզի մասնակիցների 70%-ը ենթադրում է, որ Ռուսաստանը ներկայումս կարևոր դեր է խաղում միջազգային խնդիրների լուծման հարցում, 13%-ը կարծում է, որ Մոսկվայի դերն այդ հարցերում վճռորոշ է։ Հարցվածների 27%-ը կարծում է, որ Ռուսաստանի կարծիքը միջազգային կարևոր հարցերի ընդունման ժամանակ վճռորոշ չէ։

Հարցվածների 52%-ը վստահ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հիմքեր չունեն անհանգստանալու Ռուսաստանից, իսկ 37%-ը ենթադրում է, որ նման հիմքեր առկա են։
Հարցվածների 57%-ն ասում է, որ Ռուսաստանը պատճառ ունի՝ վախենալու ՆԱՏՕ-ի երկրներից։ Հակառակ կարծիքին է 31%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս