ԴԱԻՇ-ը կորցրել է Իրաքում գրաված տարածքների 56%-ը- Պետդեպ
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը կորցրել է Իրաքում գրաված տարածքների 56%-ը, Սիրիայի տարածքների՝ 27%-ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երկրների լիագումար նիստի արդյունքներով։
«Տեղի ցամաքային ուժերը կոալիցիայի աջակցությամբ կարողացել են վերադարձնել Իրաքի տարածքների 57%-ը և Սիրիայի տարածքների 27%-ը, որոնք գտնվում էին ԴԱԻՇ-ի զինյալների վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի հատուկ նշանակության ջոկատը քաղաքի ազատագրումից ի վեր Մոսուլում ոչնչացրել է մոտ 1000 զինյալի։