Բաժիններ՝

Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Իտալիայի կինոփառատոնում

Սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրեալյանի «Տներ առանց դռների» (Houses Without Doors) ֆիլմն Իտալիայում Տորինոյի 34-րդ կինոփառատոնում երկու լավագույններից է ճանաչվել «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»:

«Անելանելի իրադրության պայմաններում նա ցույց է տալիս այն, ինչն անհնարին է ցուցադրել. իր ընտանիքի տան պատշգամբից նա նայում է ողջ աշխարհին: Նա ստիպում է մեզ հավատալ, որ սիրիացի և հայ ժողովուրդները ողջ մարդկությունն են և որ կինեմատոգրաֆիայի գործիքները կօգնեն մարդկությանը գոյություն ունենալ և դիմադրել բոլոր ժամանակներում»,- ասել է Կապրեալյանին մրցանակ շնորհած ժյուրին:

«Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է բախումների ժամանակ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում  բնակվող մի հայկական ընտանիքի պատմությունը: Ֆիլմը նկարահանված է Կապրեալյանի տան պատշգամբից և ցույց է տալիս քաղաքացիական պատերազմի դառնությունները: Զուգահեռներ են տարվել Հայոց ցեղասպանության և սիրիացի ժողովրդի ներկա տառապանքների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս