Հարավային Կորեայի նախագահը կոռուպցիոն սկանդալի պատճառով հայտնել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, հայտնում է Associated Press-ը։
Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ և պատրաստակամություն է հայտնել վաղաժամ լքել իր պաշտոնը, եթե խորհրդարանը եղանակ գտնի իշխանության անվտանգ փոխանցման համար։
Ավելի վաղ Պակ Կին Հեի վարկանիշը կոռուպցիոն սկանդալի ֆոնին իջել էր մինչև ռեկորդային 4%-ի։