«Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը 7000 գազի աշխատակիցների մոտ տրանսֆորմացիա տեղի ունեցավ, մարդկանց մոտ մեկ գիշերում բռնկում եղավ առ Նժդեհ». Նաիրա Զոհրաբյան

«Լիբերալիզացրեք, որքան ուզում եք, ուզում եք՝ ընդհանրապես հանեք ցանկացած գրանցում»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար նաիրա Զոհրաբյանը։

Նա զգուշացրեց, որ մարդ կուսակցությունները հետո խնդիր են դառնում քաղաքական դաշտի համար, որովհետև իրենք չենք մասնակցում որևէ կարգի ընտրության, «վագոնչիկի» նման ցանկանում են կցվել այս կամ այն կուսակցությանը։

Ն. Զոհրաբյանն առաջարկում է ֆիլտր դնել, որ, եթե կուսակցությունը 5 համապետական ընտրության չի մասնակցում կամ 15 խորհրդարանական ընտրության չի մասնակցում, հասկանալ՝ ո՞րն է այդ քաղաքական ուժերի իմաստը. «Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը 7000 գազի աշխատակիցների մոտ տրանսֆորմացիա տեղի ունեցավ, մարդիկ հասկացան, որ պետք է դառնան ՀՀԿ-ական, Նժդեհի հետևորդներ, նրանց մոտ մեկ գիշերում բռնկում եղավ առ Նժդեհ: Միգուցե դա Կարեն Կարապետյանի նվերն էր՝ ՀՀԿ-ական դառնալու առթիվ, հատկապես հիմա գազավիկ լինելը մոդայիկ է, համարվում են «պրոխոդ» ունեցող էլիտա այլևս, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ճանապարհ չէ, որովհետև եթե այդ անդամատոմսերը տվել եք, նրանք էլ վերցրել են, դա բացարձակ երաշխիք չէ, որ նրանք ապրիլի 2-ին գնալու ու նշյալ կուսակցության օգտին են քվեարկելու»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս