Հզոր դիմակ, որը կերիտասարդացնի մաշկը
Երիտասարդ մնալու համար կանայք հաճախ դիմում են խելահեղ քայլերի՝ բոտեքս, քսուքներ, ներարկումներ և այլն: Նախքան այս բոլոր միջոցներին դիմելը՝ օգտագործեք տնական միջոցներ, որոնք շատ ավելի արդյունավետ են և օգտակար:
Ձեզ ենք առաջարկում հրաշալի դիմակ, որը կերիտասարդացնի մաշկն ու առողջ փայլ կհաղորդի դրան:
Բաղադրություն
- 1/3 հասած բանան
- 1 թ/գ կոճապղպեղի փոշի
- 2 թ/գ ձիթապտղի յուղ
- 1 ձվի հարած սպիտակուց
Բանանը տրորեք, ավելացրեք կոճապղպեղն ու ձիթապտղի յուղը:
Դիմակին ավելացրեք նաև սպիտակուցը, լավ խառնեք, որպեսզի դեղնավուն քսուք ստանաք: Ստացված խյուսը բարակ շերտով քսեք դեմքի մաշկին, թողեք մի փոքր չորանա և ևս մի քանի շերտ քսեք: Վերջին շերտը պահեք 10-15 րոպե:
Դիմակը դեմքից մաքրեք սառը ջրով: Այնուհետև դեմքի մաշկին յուղոտ քսուք քսեք:
Այս դիմակի արդյունքը րոպեական է: Այն հրաշալի կերպով ձգում է մաշկն ու թարմացնում է տեսքը: Այս դիմակն ունի «մինուս 10 տարի» անվանումը:
Կատարեք 10 պրոցեդուրա՝ 5-6 օրը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը