ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սենատոր Քըրքին կպարգևատրի Ազատության շքանշանով
ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
«Մենք հպարտ ենք մեծարելու սենատոր Քըրքին: Ավելի քան 16 տարի է Մարկ Քըրքը եռանդուն կերպով աշխատում է զարգացնելու հայ ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները: Նա մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, կոչ արել ԱՄՆ կառավարությանը դատապարտել ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև քայլեր գործադրել ապահովելու ԱՄՆ-ի կողմից կենսական օգնություն Հայաստանին ու Արցախին: Սենատոր Քըրքը ազատության, արդարության և ճշմարտության ջատագով է, ինչը թանկ է նաև ամերիկահայ համայնքի համար»,- նշել է ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սթիվեն Մեսրոպյանը: