Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի 90 օբյեկտի
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավելի քան 90 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներին։
Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են հրամանատարական կետեր, զինապահեստներ, զինյալների տրանսպորտային միջոցները։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական անօդաչուները շարունակում են հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի հետ սահմանի ուղղությամբ։