«ԲՀԿ-ի կողմից ամենաբարձր մակարդակով Գագիկ Ծառուկյանի հարցին չանդրադառնալն առնվազն տարօրինակ եմ համարում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 3-ին կայանալու է ԲՀԿ Քաղաքական Խորհրդի ընդլայնված նիստ:
Քննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին:

Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու փոքր և խոշոր համայնքներ, որի ընթացքում հստակեցնելու ենք ժողովրդի կողմից մեծ վարկանիշ ունեցող այն անձանց ցանկը, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի կողմից ներառվելու են ռեյտինգային ցուցակում: Հստակեցնեմ, որ մեր ընդլայնված նիստն այլ դահլիճում նշանակելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը հնարավորություն չի տալիս ընդունել տարածքային բոլոր կառույցների, կուսակցության հանձնաժողովների և ստորաբաժանումների բոլոր ներկայացուցիչներին:

Ինչ վերաբերում է հարցին ՝ արդյո՞ք քննարկվելու է Գագիկ Ծառուկյանի հավանական քաղաքականություն վերադառնալու հարցը, ապա, եթե անկեղծ լինենք, այդ թեման քննարկվում է երկրի բոլոր քաղաքական կառույցներում և ԲՀԿ-ի կողմից ամենաբարձր մակարդակով հարցին չանդրադառնալն առնվազն տարօրինակ եմ համարում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930