Բաժիններ՝

«Մենք պետք է 2 ուղղությամբ աշխատենք՝ մեզնից կախված գործոններն արմատախիլ անենք, արտաքինից կախումն էլ թուլացնենք»

«Պետական պարտքի առաջացրած մտահոգությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ մեր արտաքին հատվածն էապես կախված է ռուսական շուկայից։ Բայց ես տեսնում եմ, որ մեր դինամիկան այդպիսին չէ, բավականին դիվերսիֆիկացվում են մեր արտաքին կապերը։ Եվ որքան դրանք դիվերսիֆիկացվեն, այնքան կախումը ռուսական շուկայից՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով, պակասելու է։ Սա՝ առաջին։ Երկրորդը՝ մեր ներքին ռեսուրսը, մեր արտահանման պոտենցիալը ճիշտ օգտագործելու և ՀՆԱ արագ աճի դեպքում նույնպես մեղմվելու են պարտքի առաջացրած մտահոգությունները։ Դրանք ծագում են այն ժամանակ, երբ մարդիկ տեսնում են, որ երկար ժամանակ պարտքն աճում է, բայց տնտեսությունը նույն տեմպով չի գնում»,- 168.am-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը՝ խոսելով Հայաստանի պետական պարտքի կառավարման արդյունավետության մասին։

Ըստ նրա՝ հաջորդ տարվա համար բյուջեում ավելի փոքր դեֆիցիտ է պլանավորվել, և պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում սկսելու է իջնել. «Այլ տարբերակ չկա, որովհետև տնտեսական աճը մեզ համար կարծես թթվածնի բարձիկ լինի, որը ստանալուց հետո մի քիչ ազատ կշնչենք, և բոլորը նորից կմոռանան պարտքի մասին, ինչպես մոռացել էին այս ամբողջ ընթացքում։ Մենք պետք է 2 ուղղությամբ աշխատենք՝ մեզնից կախված գործոններն արմատախիլ անենք, արտաքինից կախումն էլ թուլացնենք, որի համար հարկավոր է պարզապես շատ ընկերներ ունենալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս