
Հայաստանում աճել է փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը

Հայաստանում 2016 թվականին հունվար-սեպտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 3 մլրդ 57.9 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 42.7 տոկոսով:
2016 թվականի սեպտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 378.3 մլն դրամ: 2015 թվականի սեպտեմբերի նկատմամբ այն աճել է 0.9 տոկոսով: